Рейтинг@Mail.ru
USD
368.78
EUR
431.73
RUB
5.0201
GEL
137.6
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

Փաշինյան. TRIPP նախագծի շուրջ աշխատանքները տարվում են ամենօրյա ռեժիմով

Այսօր, 16:33
«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շուրջ աշխատանքները գործնականում տարվում են ամենօրյա ռեժիմով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Փաշինյան. TRIPP նախագծի շուրջ աշխատանքները տարվում են ամենօրյա ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/. «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շուրջ աշխատանքները գործնականում տարվում են ամենօրյա ռեժիմով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրականացվում է տարածքի, ֆինանսների, ներդրումների, կառավարման մոդելների, դե յուրե գոյություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն»,- հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը։

Հայ-ամերիկյան քննարկումների մասին

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Պետքարտուղարության և ԱՄՆ Միջազգային ֆինանսական զարգացման կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է նախաձեռնության իրականացման հետ կապված գործառնական և իրավական հարցեր։

Գրիգորյանն ընդունել է նաև ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության պատվիրակությանը, որը Հայաստան է գործուղվել ԱՄՆ Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների և ներդրումների շուրջ գորխակցության հիմնադրամի» կողմից՝ սկսելու TRIPP նախագծի ենթադրյալ տեղանքի ուսումնասիրության աշխատանքները։

AECOM-ի ներկայացուցիչները մատնանշել են TRIPP նախագծի տեխնիկատնտեսական գնահատման հիմնական ուղղությունները և ակնկալվող արդյունքները։

TRIPP նախագծի մասին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով հրապարակել են համատեղ հայտարարություն «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) իրականացման շրջանակների վերաբերյալ:

Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության ձևավորման մեխանիզմի գործարկում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի միացումը Նախիջևանի ինքնավարության հետ և ինտեգրումը Տրանսկասպյան առևտրային երթուղուն:

Հայաստանը մտադիր է արտոնել TRIPP Development Company ընկերության ստեղծումը, որը, ինչպես ակնկալվում է, կստանա նախագծի իրականացման նախնական իրավունք՝ 49 տարի ժամկետով:

Նախատեսվում է Միացյալ Նահանգներին առաջարկել ընկերության բաժնետոմսերի 74%-ը՝ Հայաստանի համար պահպանելով 26%-ը: Համաձայնագիրը ևս 50 տարով երկարաձգելու դեպքում նախատեսվում է փոխել բաժնեմասերի հարաբերակցությունը: