Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 16, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր

14.05.2026, 18:21
Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիայի աջակցությամբ Ver Var մարզասրահում կայացավ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնը
Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/. Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիայի աջակցությամբ Ver Var մարզասրահում կայացավ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնը, որի հովանավորը Յունիբանկն էր։ Փառատոնը միավորել էր ավելի քան 200 ժայռամագլցող տարբեր երկրներից: Մրցումների ուշադրության կենտրոնում հատկապես երիտասարդական ժայռամագլցումն էր:

Փառատոնի հովանավորումը Յունիբանկի կողմից երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությունն է։

Յունիբանկի համար սպորտը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում։ Բանկը հետևողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանն ու երիտասարդ մարզիկների առաջխաղացմանը՝ նպաստելով առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։

Յունիբանկը կշարունակի աջակցել Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիային՝ մարզիկների պատրաստվածության բարձրացման, միջազգային մրցաշարերին մասնակցության և ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման գործում։