Рейтинг@Mail.ru
USD
374.48
EUR
440.95
RUB
4.9443
GEL
139.08
2026 թ. ապրիլի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Մաքսային միության կազմում Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը կնվազեցնի միության գործունեության արդյունավետությունը. փորձագետ

06.02.2014, 14:14
Մաքսային միության կազմում Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը կնվազեցնի միության գործունեության արդյունավետությունը, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Մաքսային միության կազմում Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը կնվազեցնի միության գործունեության արդյունավետությունը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի, /ԱՌԿԱ/. Մաքսային միության կազմում Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը կնվազեցնի միության գործունեության արդյունավետությունը, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Այդ դեպքում որոշումներ ընդունելիս ավելի շատ փակուղային իրավիճակներ կառաջանան, քան կան այսօր», – հինգշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` ՄՄ մասնակից–երկրների միջև հաճախ առաջանում են որոշակի խնդիրներ, իսկ Ուկրաինային ներառելու դեպքում դրանք միայն կխորանան։ –0–