Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Ամերիաբանկը սկսել է թողարկել OTP PIN ծածկագրերով քարտեր

18.06.2019, 16:38
Ամերիաբանկը սկսել է թողարկել  OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր` առանց PIN ծրարների։
Ամերիաբանկը սկսել է թողարկել  OTP PIN ծածկագրերով քարտեր

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը սկսել է թողարկել OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր` առանց PIN ծրարների, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Այսուհետ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն իրենց բանկային քարտի ծածկագիրը սահմանել ինքնուրույն`ստանալով մեկանգամյա գաղտնաբառ Բանկում գրանցված իրենց հեռախոսահամարին:

Ի թիվս մի շարք այլ առավելությունների, OTP ծածկագրերով քարտերի դեպքում հաճախորդն իր PIN-ը մոռանալու դեպքում այլևս քարտը վերաթողարկելու անհրաժեշտություն չի ունենա, Ամերիաբանկի ցանկացած բանկոմատի միջոցով մոռացված PIN-ը հնարավոր է փոխարինել նոր ծածկագրով:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):-0-