Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի ներկայացուցիչն անցել է Հյուրանոցային բիզնեսի դպրոցների ասոցիացիաների EURHODIP Marianne Müller մրցույթի եզրափակիչ

05.03.2015, 20:34
Հայաստանի ներկայացուցիչ, Տուրիզմի հայկական ինստիտուտի ուսանողուհի Տաթևիկ Սարոյանն անցել է Հյուրանոցային բիզնեսի դպրոցների ասոցիացիաների EURHODIP Marianne Müller մրցույթի եզրափակիչ։
Հայաստանի ներկայացուցիչն անցել է Հյուրանոցային բիզնեսի դպրոցների ասոցիացիաների EURHODIP Marianne Müller մրցույթի եզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներկայացուցիչ, Տուրիզմի հայկական ինստիտուտի ուսանողուհի Տաթևիկ Սարոյանն անցել է Հյուրանոցային բիզնեսի դպրոցների ասոցիացիաների EURHODIP Marianne Müller մրցույթի եզրափակիչ։
 
Տուրիզմի հայկական ինստիտուտը «Եվրոդիպ»` Եվրոպայում առաջատար հյուրանոցային դպրոցների միության լիարժեք անդամ է: Եվրոդիպ միությունը կազմակերպում է Marianne Müller  ամենամյա կրթական մրցույթ, որն անցկացվում է երկու փուլով:

«Եզրափակիչ փուլ անցնում են միայն 9 երկրի ներկայացուցիչներ: 2015թ. Թել-Ավիվում կայանալիք Եվրոդիպ 22-րդ կոնֆերանսի շրջանակներում Marianne Müller կրթական մրցույթին աշխարհի   երկրներից ընտրված 9 մասնակիցների շարքում Հայաստանը կներկայացնի Տուրիզմի հայկական ինստիտուտի ուսանողուհի Տաթևիկ Սարոյանը»,- «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՏՀԻ մամուլի ծառայությունից։

ՏՀԻ ուսանողները մասնակցել են Marianne Müller մրցույթին նաև 2013 և 2014թթ:  2013թ. Սլովենիայում բուհի ուսանողուհի Մարիետա Վանոյանը արժանացավ 1-ին մրցանակին, իսկ 2014թ. ՏՀԻ Վիլնյուսում ուսանողուհի Տոմա Մարտիրոսյանը արժանացավ 2-րդ մրցանակին:--0--