Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

20 սփյուռքահայ երիտասարդ մասնագետ հնարավորություն կստանա պրակտիկա անցնել Հայաստանի պետական հաստատություններում

06.03.2020, 19:10
20 սփյուռքահայ երիտասարդ մասնագետ հնարավորություն կստանա պրակտիկա անցնել Հայաստանի պետական հաստատություններում
20 սփյուռքահայ երիտասարդ մասնագետ հնարավորություն կստանա պրակտիկա անցնել Հայաստանի պետական հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 6 մատրի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը մեկնարկում է «իԳործ»՝ աշխարհի լավագույն համալսարանների հայ շրջանավարտների համար պետական ​​հաստատություններում պրակտիկայի անցնելու ծրագիրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ Զարեհ Սինանյանը: 

«Մենք ունենք 20 հոգու սեղ ունենք, մեր համարյա բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները (բացի Պաշտպանության նախարարությունից և ատոմային էնորգետիկայի ոլորտից) մասնակցում են, ուղարկել են ցուցակը, թե ինչ մասնագետների կարիք կա»,-ասել է Սինանյանը:

Նա նշել է, որ ծրագիրը մեկնարկում է 2020 թ.-ի հուլիսի 1-ից և կավարտվի 2021 թ.-ի հունիսի 30-ին, իսկ մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել մինչև ապրիլի 15-ը:

Մինչև ապրիլի 30-ը կառավարությունը մրցութային կարգով ընտրված 20 մասնակիցներին կտրամադրի ինքնաթիռի տոմս դեպի Հայաստան և ամսական 336 հազ. դրամ կեցության գումար:

«Այս կերպով մենք ցանկանում ենք ոչ միայն ամրապնդել Հայաստանի և Սփյուռքի միջև կապը, այլև հույս ունենք, որ այս մարդկանց որոշ մասը կնախընտրի մնալ Հայաստանում ապագայում և ընդմիշտ դառնալ մեր կառավարության համակարգի մասնիկ»,- ասել է Սինանյանը:

Նա հայտնեց, որ հեղափոխությունից հետո մոտ 1500 հայտ են ստացել հայերից, ովքեր ցանկություն են հայտնել աշխատել կառավարական համակարգում և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:-0-