Рейтинг@Mail.ru
USD
371.19
EUR
434.55
RUB
4.9466
GEL
138.07
2026 թ. ապրիլի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Մոլդովայի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը

12.09.2017, 13:19
Հայաստանի խորհրդարանն աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում վավերացրեց Մոլդովայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի մասին համաձայնագիրը։
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Մոլդովայի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանն աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում վավերացրեց Մոլդովայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի մասին համաձայնագիրը։

Դա ստանդարտ համաձայնագիր է, որը թույլ է տալիս կես տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի գտնվել Մոլդովայում, իսկ Մոլդովայի քաղաքացիներին` Հայաստանում։

Համաձայնագիրը կտարածվի ինչպես դիվանագիտական, այնպես էլ սովորական անձնագրեր ունեցողների վրա։ -0-