Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի կառավարությունը կերկարացնի հանգստյան օրերը Հարության տոնի առիթով

04.04.2017, 18:03
Հայաստանի կառավարությունը կերկարացնի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ հանգստյան օրերը։ Որոշման համապատասխան նախագիծը Հայաստանի կառավարությունը կդիտարկի առաջիկա նիստում։
Հայաստանի կառավարությունը կերկարացնի հանգստյան օրերը Հարության տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը կերկարացնի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ հանգստյան օրերը։ Որոշման համապատասխան նախագիծը Հայաստանի կառավարությունը կդիտարկի առաջիկա նիստում։

Որոշման նախագծի համաձայն, կառավարությունը կտեղափոխի ապրիլի 17–ի աշխատանքային երկուշաբթին շաբաթ` մայիսի 6–ին։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այդպիսով կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Վերջին տարիներին կառավարությունն ավանդաբար ոչ աշխատանքային է հայտարարում Հինգ տաղավար տոներին հետևող Մեռելոցները։

Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի վերափոխման տոն, Խաչվերաց տոն։

Ենթադրվում է, որ հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող յուրաքանչյուր օրը ոչ աշխատանքային է լինելու։

Հաշվի առնելով, որ այս տոները շարժական են, կառավարությունը տարին հինգ անգամ առանձին որոշումներ կընդունի։ --0—