Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Երևանի բյուջեի սեփական եկամուտները 5 ամսում կազմել են 40 մլրդ դրամ, կատարողականը՝ 109,7%

Այսօր, 11:41
Սեփական եկամուտների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է ավելի քան 9,9 մլրդ դրամ
Երևանի բյուջեի սեփական եկամուտները 5 ամսում կազմել են 40 մլրդ դրամ, կատարողականը՝ 109,7%

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ Երևանի քաղաքապետարանի հունվար-մայիսին պլանավորված շուրջ 36,5 մլրդ դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է շուրջ 40 մլրդ դրամ։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։

«Կատարողականը կազմել է 109,7%, գերակատարումը՝ ավելի քան 3,5 մլրդ դրամ», - ասաց Հակոբյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Հակոբյանը հայտնեց նաև, որ սեփական եկամուտների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է ավելի քան 9,9 մլրդ դրամ։