Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Ամերիկայի հայկական թանգարանին ևս 3 մլն դոլար կհատկացվի Կալիֆոռնիայի կողմից

16.06.2017, 15:40
Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմինը հունիսի 15-ին հաստատել է նահանգի 2017-18 թվականների բյուջեն, որում ներառել է Ամերիկայի հայկական թանգարանին 3 մլն դոլարի հատկացումը։

Ամերիկայի հայկական թանգարանին ևս 3 մլն դոլար կհատկացվի Կալիֆոռնիայի կողմից

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմինը հունիսի 15-ին հաստատել է նահանգի 2017-18 թվականների բյուջեն, որում ներառել է Ամերիկայի հայկական թանգարանին 3 մլն դոլարի հատկացումը։

Ինչպես գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «asbarez»–ին, այս հատկացումը գումարվելու է նախկինում օրենսդիր մարմնի կողմից արդեն հատկացված մեկ միլիոն դոլարին, այսպիսով ընդհանուր ֆինանսավորումը 4 մլն դոլար կկազմի:

Թանգարանի խորհրդի համանախագահ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, շնորհակալություն հայտնելով աջակցության համար, վստահեցրել է, որ դրա շնորհիվ թանգարանը պատմության մեջ կմտնի որպես մշակութային և կրթական կենտրոն, որով Քալիֆոռնիայի բնակիչները կհպարտանան:

Ամերիկայի Հայկական թանգարանը, որը կրթական և մշակութային կենտրոն է դառնալու, նախատեսվում է կառուցվել Գլենդելում: -0-