Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի երթևեկությունը

26.08.2019, 10:57
Ժամանակավոր սահմանափակում Մ6 ավտոճանապարհին:
Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ 

Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը, այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման աշխատանքները կատարվում են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ 

«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-