ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Գյումրու ողբերգության զոհերի հիշատակը
15.01.2015,
11:59
ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Գյումրու ողբերգության զոհերի հիշատակը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Գյումրու ողբերգության զոհերի հիշատակը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Ոստիկանության տվյալներով`հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում։
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով նիստից առաջ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Գյումրու ողբերգության զոհերի հիշատակը։–0–