Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Ոստիկանությունը պարզաբանել է նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրները

31.08.2021, 14:43
Նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար
Ոստիկանությունը պարզաբանել է նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար:

Ոստիկանությունը պարզաբանել է, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, հաղորդում է «Արմենպրեսը»:

Այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հայտնել, սակայն խոստացել են խնդրի առնչությամբ ավելի մանրամասն պաշտոնական հաղորդագրություն տարածել:

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համաձայն` անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց:–0–