Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազություն

17.08.2022, 12:35
«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան
«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազություն
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./ՍՌԿԱ/. «Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ մեղադրյալի առկայության մասին ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների համատեքստում:

««Հրապարակ» թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը», - նշել է Աբրահամյանը:

2021թ.-ի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել, այրվել էր մոտ 2 հազար քմ տարածք:-0-