Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հիմնովին փոխարինվելու են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի երկու շարժասանդուղքները

15.01.2024, 11:36
Աշխատանքները սկսված են
Հիմնովին փոխարինվելու են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի երկու շարժասանդուղքները
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Աշխատանքները սկսված են։

Ինչպես հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը, այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն, որն ավելի հարմարավետ կդարձնի ուղևորների երթևեկությունը։

Նախորդ շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 444 հազար 892 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 514-ը երեք վագոնանի, 1347-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։

Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 452 հազար 550ուղևոր, փաստացի տեղափոխվել է 444 հազար 892 ուղևոր։ Կատարողականը98,3 % է։-0-