Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը

Այսօր, 10:11
Միջոցառումը կանցկացվի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

Միջոցառումը կանցկացվի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ԵՄ անդամ երկրների, Եվրոպայի այլ պետությունների շուրջ 50 առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։

Նրանք արդեն ժամանում են ՄՀՀ, որտեղ նրանց դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գագաթնաժողովի մասին

Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված է որպես «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։ Օրակարգի շրջանակում մասնակիցները քննարկում են ժողովրդավարական կայունության ամրապնդման, տրանսպորտային և թվային կապի զարգացման, տնտեսական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ հարցեր։

Գագաթնաժողովի ծրագիրը ներառում է լիագումար նիստեր, կլոր սեղաններ և երկկողմ հանդիպումներ։ Արդյունքներով ակնկալվում են հայտարարություններ մամուլի համար։

Եվրոպական քաղաքական համայնքը ոչ պաշտոնական հարթակ է Եվրոպայի երկրների և գործընկերների միջև երկխոսության համար և չի նախատեսում իրավաբանորեն պարտադիր որոշումների ընդունում։