Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Առողջապահության նախարարը Վրաստանի առողջապահության նախարարի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հարևան երկրում

27.02.2020, 11:30
Նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ վրացի բժիշկները Վրաստանի քաղաքացու մոտ ախտորոշել են նոր կորոնավիրուս
Առողջապահության նախարարը Վրաստանի առողջապահության նախարարի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հարևան երկրում

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում, Facebook–յան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ», – նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ վրացի բժիշկները Վրաստանի քաղաքացու մոտ ախտորոշել են նոր կորոնավիրուս, ով Վրաստան է եկել Իրանից Ադրբեջանի տարածքով: Հիվանդը տեղափոխվել է վարակաբանական հիվանդանոց։–0–