Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել պաշտոնից

20.08.2025, 10:21
Աթաբեկյանը Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ․–ի նոյեմբերից
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրված հրամանագրով, Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Վահագն ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: 

Հրամանագիրը ստորագրվել է նախօրեին։ 

Աթաբեկյանը Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ․–ի նոյեմբերից։