Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումներ է ունեցել. ՌԴ ԱԳՆ

21.10.2020, 15:50
Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումներ է ունեցել. ՌԴ ԱԳՆ
Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումներ է ունեցել. ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մոսկվայում հոկտեմբերի 20–ին և 21–ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքը, որպես շարունակություն վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային շփումների` Մոսկվայում հոկտեմբերի 20–ին և 21–ին տեղի են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են անհապաղ հարցեր, որոնք կապված են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ։–0–