Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԲՀԿ–ն ներկայացրել է կուսակցական ընտրացուցակի առաջին տասնյակը

14.11.2018, 20:49
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանական առաջիկա ընտրությունների համապետական ընտրացուցակի առաջին տասնյակը։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
ԲՀԿ–ն ներկայացրել է կուսակցական ընտրացուցակի առաջին տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանական առաջիկա ընտրությունների համապետական ընտրացուցակի առաջին տասնյակը։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

Ցուցակը գլխավորել է ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երկրորդը փոխխոսնակ Միքայել Մելքումյանն է, այնուհետև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Տիգրան Ուրիխանյանը։

Վեցերորդ տեղում է Ավագանու խորհրդում ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը, յոթերորդում` Վահե Էնֆիաջյանը։ Նրանց հետևում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Գևորգ Պետրոսյանը և Սերգեյ Բագրատյանը։ 

Ավելի վաղ «Իմ քայլը» հրապարակել է իր ցուցակի առաջին տասնյակը, ԶԼՄ–ները ներկայացնում են նաև ՀՀԿ ցուցակի առաջին ութնյակը, ՀՅԴ–ն նշել է իր ցուցակի առաջին եռյակը։

ԿԸՀ–ին նախընտրական ցուցակների ներկայացման վերջնաժամկետը լրացավ նոյեմբերի 14–ի ժամը 18։00–ին։ -0-