Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՊԲ–ն խոցել է հակառակորդի ՍՈւ–25 գրոհիչը. ՊՆ

12.10.2020, 15:57
Թուրքիայի ՌՕՈւ–ի F-16 կործանիչների պատսպարմամբ հակառակորդը սահմանի երկայնքով կիրառում է ՍՈւ–25 գրոհիչներ. ՊՆ
ՊԲ–ն խոցել է հակառակորդի ՍՈւ–25 գրոհիչը. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ», – նշել է նա Facebook–յան իր էջում։ 

Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցներով հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ:–0–