Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանում բողոքի ակցիայի ցրումից հետո հարյուրից ավել մարդ բերման է ենթարկվել

30.07.2016, 12:52
Ավելի քան հարյուր մարդ բերման է ենթարկվել Երևանի ոստիկանության բաժանմունքներ:
Երևանում բողոքի ակցիայի ցրումից հետո հարյուրից ավել մարդ բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ավելի քան հարյուր մարդ բերման է ենթարկվել Երևանի ոստիկանության բաժանմունքներ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբավորմանը աջակցող ցույցի ցրման և իրավապահների ու ցուցարարների միջև բախման հետևանքով:

«Բերման է ենթարկվել ավելի քան հարյուր մարդ», - ասել է «Ինտերֆաքսին» ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը:

Նա դժվարացել է նշել այս պահին բերման ենթարկվածների հստակ թիվը:

Երևանի ՊՊԾ գնդի գրավված շեմքի մոտ անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: Վերջին տվյալներով, տարբեր մարմնական վնասվածքներով Երևանի հինգ բժշկական հաստատություններ է տեղափոխվել կամ դիմել 60 տուժած (բեկորային վիրավորումներ, այրվածքներ, սալջարդեր)։-0-