Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Էրեբունիում փլատակների տակից հանեցին երրորդ մարդուն

05.02.2024, 16:01
Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն
Էրեբունիում փլատակների տակից հանեցին երրորդ մարդուն
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փրկարարները քիչ առաջ երրորդ մարդուն հանեցին Էրեբունիում փլատակների տակից։

Այս մասին հայտնեց «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, երկու տուժած դուրս է բերվել փլատակների տակից։ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։–0–