Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

54–ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել Կոմիտասի պողոտայում, վիճակը ծայրահեղ ծանր է

27.07.2020, 11:00
Կոմիտասի պողոտայում վրաերթ է գրանցվել
54–ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել Կոմիտասի պողոտայում, վիճակը ծայրահեղ ծանր է
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. Նախօրեին երեկոյան վրաերթ է գրանցվել Երևանի Կոմիտասի պողոտայում։

ԱԻՆ–ից հայտնում են, որ ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունցել վրաերթ, կա տուժած։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսան Կ․, ծնված 1985 թ․) վրաերթի է ենթարկել Էդուարդ Մ․-ին (ծնված 1966 թ․)։

«Փրկարարները Էդուարդ Մ․-ին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։–0–