Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ըստ Gallup–ի հարցման` ամերիկացիների մեծ մասը դեմ չէ մարիխուանայի օրինականացմանը

23.10.2013, 13:00
Gallup գործակալության անցկացրած վերջին հարցման համաձայն` մարիխուանայի օրինականացման հարցի մասին ամերիկացի հարցվածների մեծ մասն առաջին անգամ դրական է պատասխանել, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Reuters–ին։
Ըստ Gallup–ի հարցման` ամերիկացիների մեծ մասը դեմ չէ մարիխուանայի օրինականացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Gallup գործակալության անցկացրած վերջին հարցման համաձայն` մարիխուանայի օրինականացման հարցի մասին ամերիկացի հարցվածների մեծ մասն առաջին անգամ դրական է պատասխանել, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Reuters–ին։

Ըստ հարցման արդյունքների` ձայների 58 տոկոսը կողմ է մարիխուանայի բժշկական և  որպես հանգստացնող միջոց կիրառելու արտոնագրմանն այն դեպքում, երբ երկու տարի առաջ «կողմ» է քվեարկել հարցվածների 50 տոկոսը։ Առաջին անգամ այս հարցը Gallup–ի հարցաթերթիկներում հայտնվել է 1969 թ.–ին, այն ժամանակ մարիխուանայի արտոնագրմանը կողմ էր ամերիկացիների միայն 12 տոկոսը։ 

Հարցմանը մասնակցել է ԱՄՆ 1028 չափահաս քաղաքացի, ովքեր բնակվում են 50 նահանգներում և Կոլումբիա դաշնային երկրամասում։–0–