Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԵԱԶԲ–ն ակնկալում է Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս մեկ նվազեցում

04.11.2024, 10:48
Եվրասիական զարգացման բանկը, հաշվի առնելով գնաճի կայուն մակարդակը ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից ցածր դիրքում (4±1,5%), դեկտեմբերին ակնկալում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցում
ԵԱԶԲ–ն ակնկալում է Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս մեկ նվազեցում

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), հաշվի առնելով գնաճի կայուն մակարդակը ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից ցածր դիրքում (4±1,5%), դեկտեմբերին ակնկալում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցում։

«ՀՀ ԿԲ–ն հոկտեմբերի 29–ի նիստի ժամանակ 0,25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 7,25%։ Որոշումն ընդունվել է թույլ գնաճային ֆոնի պայմաններում, որը պայմանավորված է ապրանքների և հումքի միջազգային գների անկմամբ, աշխատավարձերի աճի դանդաղմամբ և գնաճային սպասումներով։ Սպառողական գների աճը սեպտեմբերին կազմել է 0,6% օգոստոսին գրանցված 1,3%–ից հետո»,- ասվում է ԵԶԲ-ի ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։

Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 12-րդ անընդմեջ նվազեցումն է՝ սկսած նախորդ տարվա հունիսից, երբ տոկոսադրույքը 10,5% էր, իսկ այս տարվա սկզբից  յոթերորդն էր (հունվարին՝ 8,75%)։