Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Պղինձը շարունակում է էժանանալ Չինաստանից ստացվող վիճակագրական տվյալների ֆոնին

25.03.2015, 13:10
Պղնձի գինը շարունակում է նվազել Չինաստանի արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները։
Պղինձը շարունակում է էժանանալ Չինաստանից ստացվող վիճակագրական տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Պղնձի գինը շարունակում է նվազել Չինաստանի արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները։

Երևանի ժամանակով ժամը 09։43–ի դրությամբ Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0,82 տոկոսով` ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով 2,78 դոլարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երեքշաբթի տեղի ունեցած առուվաճառքի արդյունքում Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի արժեքն աճել է 0,41 տոկոսով` հասնելով տոննայի դիմաց 6145 դոլարի։ Ցինկի գինը չի փոխվել` տոննայի դիմաց 2086 դոլար, իսկ ալյումինի գինը նվազել է 0,39 տոկոսով` տոննայի դիմաց հասնելով 1791 դոլարի։

Երկուշաբթի HSBC բանկը հրապարակել է Չինաստանի արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության մարտյան նախնական ցուցանիշները։ Ցուցիչը կազմել է 49,2 կետ` փետրվարին գրանցված 50,7–ի դիմաց, միաժամանակ Ռոյթեր գործակալության կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով` հաշվետու ժամանակահատվածում ցուցանիշը կկազմի 50,6։

SDIC CGOG Futures Co.–ի վերլուծաբան Յու Յին (Yu Yi) Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Չինաստանում պղնձի պահանջարկը նվազել է։–0–