Հայաստանում 2013թ.–ի հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, 2,9%–անոց գնաճ է գրանցվել
01.02.2013,
18:32
Հայաստանում ընթացիկ տարվա հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, 2,9 տոկոսի չափով գնաճ է գրանցվել, որը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների` շուրջ 5,1 տոկոս աճով, տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, 2,9 տոկոսի չափով գնաճ է գրանցվել, որը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների` շուրջ 5,1 տոկոս աճով, տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
«Պարենային ապրանքների գնի վրա անմիջական ազդեցություն ունեցավ մրգերի, բանջարեղենի և կարտոֆիլի 11.8-31.8 տոկոսի չափով գնաճը։ Պարենային ապրանքների 13 դիտարկվող խմբերից 9–ում հաշվետու ժամանակահատվածում 0.1-31.8 տոկոսանոց աճ է գրանցվել, իսկ մնացած խմբերում 2.0-0.1 տոկոսով գների նվազում է նկատվում»,– նշեց Մարտիրոսյանը։
Միաժամանակ բանջարեղենի և կարտոֆիլի պարենային խմբում 2013թ.–ի հունվարին, 2012թ.–ի հունվարի համեմատ, գների 10,1 տոկոսանոց անկում է գրանցվել, իսկ 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ` 31,8 տոկոսանոց աճ։
Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3,6 տոկոս։
Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի պարենային խմբում գների 29,8 տոկոսանոց աճ է գրանցվել` նախորդ ամսվա համեմատ։
Ընթացիկ տարվա հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանի բոլոր քաղաքներում մրգի գներն աճել են 3,9–23,3 տոկոսով։
Մայրաքաղաքում մրգի գները 2013թ.–ի հունվարին, 2012թ.–ի հունվարի համեմատ, թանկացել են 0,8 տոկոսով։
Անցկացված հետազոտության համաձայն, կաթնամթերքի խմբում ընթացիկ տարվա հունվարին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է գների 2,7 տոկոսանոց անկում, իսկ 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ` 2,3 տոկոսանոց աճ։
Ինչպես տեղեկացրեց Մարտիրոսյանը, մսամթերքի խմբում 2013թ.–ի հունվարին, 2012թ.–ի նույն ամսվա համեմատ, գների 3,5 տոկոսանոց աճ է գրանցվել, իսկ 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ` 1,0 տոկոս աճ։
2013թ.–ի հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գների 0,2 տոկոսանոց անկում է գրանցվել, որը պայմանավորված է կոշկեղենի գների 2,2 տոկոս և հագուստի գների 1,1 տոկոս անկումով։
Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև ծառայությունների ոլորտի իրավիճակի մասին, որտեղ 2013թ.–ի հունվարին, նախորդ ամսվա համեմատ, գրանցվել է գների 0,8 տոկոսանոց աճ, որը վիճակագրության համաձայն, տրանսպորտի (1.2%), կրթության համակարգի (1.5%), առողջապահության (4.8%) և հանգստի կազմակերպման ոլորտների (6.8%) գների բարձրացման հետևանք է։
Հայաստանում գնաճի միջին մակարդակը 2012թ.–ին կազմել է 2,6 տոկոս։
2012թ.–ի դեկտեմբերին, 2011թ.–ի դեկտեմբերի համեմատ, ԱՊՀ մի քանի երկրներում (Վրաստան, Ադրբեջան և Ուկրաինա) գնաճ է գրանցվել, մասնավորապես` Ուկրաինայում` 0,2 տոկոսով, Ադրբեջանում` 0,3 տոկոս, Վրաստանում` 1,4 տոկոս։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բելառուսում` 21,8 տոկոս։ ԵՄ–ի երկրներում միջին ցուցանիշը կազմել է 2,3 տոկոս։ –0–