Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
442.61
RUB
4.9341
GEL
139.26
2026 թ. ապրիլի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի` վնասով աշխատող պետական ձեռնարկությունների ղեկավարները կազատվեն աշխատանքից. վարչապետ

26.09.2013, 17:55
Վնասով աշխատող պետական ձեռնարկությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների ղեկավարները կազատվեն զբաղեցրած պաշտոններից, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի` վնասով աշխատող պետական ձեռնարկությունների ղեկավարները կազատվեն աշխատանքից. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վնասով աշխատող պետական ձեռնարկությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների ղեկավարները կազատվեն զբաղեցրած պաշտոններից, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, և  չկա հիմնավոր բացատրություն, ապա անհապաղ պետք է փոխել դրա տնօրենին, որովհետև կամ բյուջետային պլանավորումն է սխալ եղել, կամ սխալ կառավարում է տեղի ունենում, և բացատրություն պետք է տրվի»,– ասաց նա։

Վարչապետի խոսքով` անհրաժեշտ է, որ վարչական մարմինների ղեկավարները մանրամասն հետազոտություն կատարեն, բացահայտել առկա խնդիրները, որոնց հիման վրա համապատասխան քայլեր կձեռնարկվեն։ -0-