Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 15, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

«Բիզնես և սեփականաշնորհումից» մինչև ժամանակակից մեդիահարթակներ․ «ԱՌԿԱ»–ի զարգացման 30 տարին

Այսօր, 10:55
1996թ․–ի մայիսի 16-ին լույս տեսավ «ԱՌԿԱ» գործակալության առաջին տեղեկատվական պրոդուկտը՝ «Բիզնես և սեփականաշնորհում» ֆինանսատնտեսական տեղեկագիրը
 «Բիզնես և սեփականաշնորհումից» մինչև ժամանակակից մեդիահարթակներ․ «ԱՌԿԱ»–ի զարգացման 30 տարին

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ 1996թ․–ի մայիսի 16-ին լույս տեսավ «ԱՌԿԱ» գործակալության առաջին տեղեկատվական պրոդուկտը՝ «Բիզնես և սեփականաշնորհում» ֆինանսատնտեսական տեղեկագիրը:

Առաջին թողարկումը նվիրված էր անկախ Հայաստանի տնտեսության կայացման առանցքային գործընթացներին, բանկային համակարգին, սեփականաշնորհմանը և ֆոնդային շուկային: Տեղեկագրում հրապարակվում էին վերլուծական նյութեր, ֆինանսական նորություններ, շուկաների տեսություններ և տվյալներ Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության մասին: Առաջին համարի թեմաների թվում էին Հայաստանի բանկային համակարգը, օտարերկրյա ներդրումները, ձեռնարկությունների սեփականաշնորհումը, պետական արժեթղթերի շուկան և համաշխարհային ապրանքային շուկաները:

Մասնավորապես, տեղեկագրում հրապարակվել էին հետևյալ նյութերը.

— ««Միդլենդ Արմենիա» բանկն ազատվել է ավելացված արժեքի հարկի վճարումից»

— «Արմէկոնոմբանկը ծրագրում է սկսել բաժնետոմսերի երկրորդ էմիսիայի տեղաբաշխումը»

— «Հայագրոբանկի դիմանկարը»

— «Հայաստանում բանկային կապիտալի միաձուլման միտում է նկատվում»

— «Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի 10 առավել գրավիչ ձեռնարկությունների վարկանիշը»

— «Հայաստանի Կենտրոնական բանկի աճուրդներում պետական կարճաժամկետ պարտատոմսերի գծով աճուրդների արդյունքները»

— համաշխարհային ապրանքային շուկաների (նավթ, ոսկi, հացահատիկ և սուրճ) տեսությունները։

Ավելի ուշ «Բիզնես և սեփականաշնորհում» տեղեկագիրը վերաձևափոխվեց «ԱՌԿԱ-Բիզնես» շաբաթական տեղեկագրի՝ գործակալության վերլուծական պրոդուկտի գործարար լսարանի և շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների համար:

Այսօր «ԱՌԿԱ»-ն շարունակում է զարգացնել նոր ձևաչափեր և պրոդուկտներ: Իր 30-ամյակի կապակցությամբ գործակալությունը գործարկել է հատուկ նախագիծ «ԱՌԿԱ»-ի պրոդուկտների և ծառայությունների մասին, որը միավորել է մեդիահոլդինգի տեղեկատվական, վերլուծական և սերվիսային լուծումները մեկ միասնական ժամանակակից ձևաչափում: Նախագիծը ներկայացված է երեք լեզվով և նախատեսված է ընկերությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների, ներդրողների և պրոֆեսիոնալ լսարանի համար:

Գործակալության մասին

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և Հայաստանի առաջատար գործարար մեդիաներից մեկն է: Գործակալությունը մասնագիտանում է ֆինանսատնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում, ինչպես նաև զարգացնում է վերլուծական և սերվիսային պրոդուկտներ պրոֆեսիոնալ լսարանի համար: Մեդիահոլդինգի կազմում ներառված են նաև Armbanks.am և Arkatelecom.am պորտալները:

Arka.am կայքը կայուն կերպով դասվում է երկրի ամենաշատ մեջբերվող տնտեսական աղբյուրների շարքին և հուսալի տեղեկատվական հարթակ է պրոֆեսիոնալ հանրության, ներդրողների և գործարար մեդիայի համար: