Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայ և ամերիկացի փորձագետները կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կքննարկեն

18.11.2015, 19:05
Հայ և ամերիկացի փորձագետները հինգշաբթի նախատեսված հայ–ամերիկյան համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ կքննարկեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը։
Հայ և ամերիկացի փորձագետները կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կքննարկեն

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ և ամերիկացի փորձագետները հինգշաբթի նախատեսված հայ–ամերիկյան համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ կքննարկեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը, չորեքշաբթի Երևանում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ ‪‎Բրինքը։

«Վաղը նախատեսված նիստի ընթացքում մենք կքննարկեն այդ հարցն ու կփորձենք կիրառել գործիքներ, որոնք կնպաստեն մեր երկրների միջև տնտեսական կապերի խորացմանն ու առևտրային հարաբերությունների ամրապնդմանը», – ասաց Բրինքը։

Նա ընդգծեց, որ հայ–ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանի և ԱՄՆ–ի առևտրաշրջանառությունը 2015 թ.–ի 9 ամսվա ընթացքում կազմել է 118,7 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նվազելով 28 տոկոսով։–0–