Հայաստանը լավ հնարավորություններ ունի ԵՏՄ–ի շրջանակում արդյունաբերության վերականգնման համար. Գիտնական
29.01.2015,
15:45
Հայաստանի առաջ լավ հնարավորություններ են բացվում ԵՏՄ–ի շրջանակում արդյունաբերության վերականգնման համար, հինգշաբթի լրագրողներին ասաց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ և ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առաջ լավ հնարավորություններ են բացվում ԵՏՄ–ի շրջանակում արդյունաբերության վերականգնման համար, հինգշաբթի լրագրողներին ասաց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ և ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը։
Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ից դարձել է ԵՏՄ–ի լիիրավ անդամ։
«Չնայած, որ վերջին 25 տարում Հայաստանում ձախողվեց արդյունաբերության վերականգնման խնդիրը, հիմա ես շատ բարձր եմ գնահատում մեր հնարավորությունները ԵՏՄ–ի շրջանակում աշխատանքի համար։ Հայաստանը պետք է աշխատի սեփական արդյունաբերության և տնտեսության զարգացման ուղղությամբ», – ասաց Համազասպյանը։
Որպես օրինակ նա նշեց հելիոֆիկացման ծրագիրը, որը, նրա խոսքերով, կարելի է զարգացնել Հայաստանում, և այն գրավիչ կլինի աշխարհի համար։
Նա պարզաբանեց, որ Հայաստանում կարելի է հիմնել արևային կուտակիչների արտադրություն, որոնք կարելի է հետագայում արտահանել։
«Հնարավոր եմ համարում այս ծրագրի հաշվին վերականգնել աղետի գոտին, կառուցել հայրենական արտադրության տեխնիկական սարքավորումների գործարան», – ասաց Համազասպյանն` ավելացնելով, որ դա թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր։
Նրա խոսքերով` ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցելու համատեքստում նա արդեն առաջարկել է գործարան ստեղծել Սանկտ Պետերբուրգում, որը կաշխատի հայկական տեխնոլոգիաների հիման վրա։
«Հետաքրքրություն է առաջացնում Ղրիմի հելիոֆիկացման առաջարկը։ Հայկական տեխնոլոգիաների հիման վրա մենք ցանկանում ենք Սոչիում ստեղծել «արևային ռեստորաններ», – ասաց Համազասպյանը։
Նրա խոսքերով` շատ ներդրողներ պատրաստ են գումար ներդնել նման նախագծերի իրականացման մեջ, և ֆինանսավորման խնդիր նա չի տեսնում, դրա համար միայն հարկավոր է կառավարության կամքը, որի բացակայության պատճառը նրա համար մինչև հիմա անհասկանալի է։
«Իշխանությունները պետք է աջակցեն Հայաստանում հայկական տեխնիկական մտավորականության համաշխարհային համաժողովի կազմակերպմանը` հայկական արդյունաբերությունը փակուղուց հանելու ծրագիր մշակելու համար», – ասաց Համազասպյանը։–0–