Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

ԵԶԲ. Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 10 ամսում կազմել է 34,8 մլրդ դրամ

11.12.2018, 21:09
Հայաստանի պետական բյուջեն 2018 թ.–ի հունվար–հոկտեմբերին կատարվել է 34,8 մլրդ դրամ պակասուրդով։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի ամսական հաշվետվության մեջ։
ԵԶԲ. Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 10 ամսում կազմել է 34,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2018 թ.–ի հունվար–հոկտեմբերին կատարվել է 34,8 մլրդ դրամ պակասուրդով։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի ամսական հաշվետվության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ 2017 թ.–ի հունվար–հոկտեմբերին բյուջեի պակասուրդը կազմում էր 127 մլրդ դրամ։

Ինչպես նշում են ԵԶԲ–ից, 2018 թ.–ին պետական ֆինանսների վիճակը բարելավվել է ինչպես նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտի աճի, այնպես էլ բյուջետային ծախսերի կրճատման հաշվին։

Պետական բյուջեի եկամուտները 10 ամսում կազմել են 1 066.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 1 101.7 մլրդ դրամ։

Պետբյուջեի եկամտի համախառն ծավալը 2018 թ.–ին նախատեսված է 1 տրիլիոն 308 մլրդ դրամի չափով, ծախսերի ծավալը` 1 տրիլիոն 307 մլրդ դրամի չափով։ Պակասուրդը նախատեսված է 156,9 մլրդ դրամի չափով։ Տնտեսության աճը 2018 թ.–ին նախատեսված է 4,5%–ի սահմանում, իսկ գնաճը` 4%–ի սահմանում (±1,5%) ($1 – 485, 28 դրամ)։ -0-