Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

«Սիրիուս Կապիտալը» կտեղաբաշխի New Age Construction–ի 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը

Այսօր, 14:01
«Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ–ի» անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր
«Սիրիուս Կապիտալը» կտեղաբաշխի New Age Construction–ի 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունիսի 22-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ–ի » (New Age Construction) անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ։ 

«Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցվել է 2026 թվականի մայիսի 20-ի թիվ 1/218Ա որոշմամբ։ 

Ներդրողները ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում՝ Էրեբունի Պլազա, Վ. Սարգսյան փող. 26/1, 812, Երևան 0010։

«Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախկինում ևս միջոցներ է ներգրավել Հայաստանի կապիտալի շուկայում պարտատոմսերի թողարկման միջոցով։ Մասնավորապես, 2025 թվականին «Սիրիուս Կապիտալի» միջոցով ընկերությունը տեղաբաշխել է 1,5 միլիարդ դրամ ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Տվյալ թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2025 թվականի հուլիսի 16-ի թիվ 1/238 Ա որոշմամբ։