Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/ԱՌԿԱ/․ Աշխարհում միլիոնավոր մարդիկ ամեն ամիս խնայում են իրենց եկամտի մի մասը՝ նախատեսված մեծ գնումների, հանգստի կազմակերպման կամ պարզապես ֆինանսական ապահովության բարձիկ ստեղծելու նպատակով։
Չնայած գործիքների բազմազանությանը, մինչ օրս ավանդը շարունակում է մնալ խնայողությունների ամենապարզ, հասկանալի և տարածված եղանակներից մեկը ողջ աշխարհում։ Այն թույլ է տալիս ոչ միայն խնայել և կուտակել միջոցներ, այլև ստանալ տոկոսային եկամուտ՝ միաժամանակ պահպանելով գումարին հասանելիությունը նույնիսկ մինչև ավանդի ժամկետի ավարտը։
Այս տեսանկյունից Կոնվերս Բանկի «Կարաս» և «Պրոգրես» ավանդատեսակները կարող են դառնալ խնայողությունների կառավարման արդյունավետ գործիք այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն խնայել, կուտակել միջոցներ, այլև ստանալ տոկոսային եկամուտ՝ օգտվելով ավելի ճկուն պայմաններից։
Կոնվերս Բանկը վերանայել է «Կարաս» և «Պրոգրես» ավանդատեսակների պայմանները՝ հաճախորդներին առաջարկելով ԱՄՆ դոլարով ներդրումների առավել բարձր տոկոսադրույքներ։
Թարմացված պայմանները հնարավորություն են տալիս ոչ միայն ստանալ ավելի բարձր եկամուտ, այլև ընտրել տոկոսային եկամտի ստացման առավել նախընտրելի տարբերակը՝ օգտվելով խնայողությունների կառավարման ավելի ճկուն հնարավորություններից։
«Կարաս» ավանդատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, իսկ «Պրոգրես»-ը՝ նաև Եվրոյով։ Ավանդ ներդնել հնարավոր է ինչպես Converse Mobile հավելվածի միջոցով, այնպես էլ Բանկի մասնաճյուղերում։
Converse Mobile հավելվածում ներդրում կատարելու համար անհրաժեշտ է ընտրել «Ավանդներ» բաժինը, ապա՝ համապատասխան ավանդատեսակը և հետևել հրահանգներին։
Ընդ որում, հաճախորդները կարող են ցանկացած պահի օգտվել ավանդից՝ անհրաժեշտության դեպքում դադարեցնելով այն նաև մասնակիորեն։ Հասանելի է նաև համալրման հնարավորությունը, ինչը հատկապես գործնական տարբերակ է նրանց համար, ովքեր նախընտրում են գումար կուտակել պարբերական, օրինակ՝ ամսական խնայողությունների ձևաչափով։
Մանրամասն՝ այստեղ, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: