Յուրաքանչյուր տասներորդ միլիարդատերը Դավոս է եկել Ռուսաստանից
23.01.2014,
12:59
Տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Դավոս ժամանած 80 միլիարդատերերից ութը ժամանել են Ռուսաստանից, գրում է «РБК daily»–ն։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Դավոս ժամանած 80 միլիարդատերերից ութը ժամանել են Ռուսաստանից, գրում է «РБК daily»–ն։
Այս տարի ավելի մեծ թվով հարուստներ են ժամանել ԱՄՆ–ից. Բիլ Գեյթսի գլխավորած ազգային պատվիրակությունում ընդգրկված է 20 անդամ։ Հնդկաստանից ժամանել է 19 մարդ։ Ռուսաստանի ամենահարուստ ներկայացուցիչը Ալիշեր Ուսմանովն է, նրա կարողությունը հասնում է 19.6 մլրդ դոլարի։
Նախորդ տարվա համաժողովի համեմատ` միլիարդատերերն ավելի են հարստացել։ Միլիարդատերերի ցուցակում ընդգրկված 300 հարուստների կարողությունը նախորդ տարում ավելացել է 524 միլիարդով և կամում է 3.6 տրլն դոլար, գրում է РБК–ն։-0-