Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+18

«Wizz Air»-ը մեկնարկել է Երևան-Լոնդոն և Երևան-Հռոդոս ուղիղ չվերթերը

09.06.2026, 10:19
«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 8-ից մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթերը
«Wizz Air»-ը մեկնարկել է Երևան-Լոնդոն և Երևան-Հռոդոս ուղիղ չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 8-ից մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Հունիսի 7-ից ավիաընկերությունը մեկնարկել է նաև չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված». - նշված է հաղորդագրության մեջ: