Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Բուրգասն ու Երևանը միմյանց հետ կապվել են սեզոնային չարտերային չվերթով

08.07.2026, 15:44
Բուլղարական Բուրգասի և Երևանի միջև իրականացվել է առաջին ուղիղ սեզոնային չարտերային չվերթը
Բուրգասն ու Երևանը միմյանց հետ կապվել են սեզոնային չարտերային չվերթով

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Բուլղարական Բուրգասի և Երևանի միջև իրականացվել է առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը։

Ինչպես Facebook-ում հայտնում է Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը, Bulgaria Air ավիաընկերության կողմից իրականացված չվերթն ազդարարել է երկու քաղաքների միջև նոր սեզոնային ավիահաղորդակցության մեկնարկը։

Ակնկալվում է, որ նոր չարտերային ուղին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, մշակութային կապերի ամրապնդմանը և Բուլղարիայի ու Հայաստանի միջև համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։

Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին՝ մինչև օգոստոսի վերջ՝ ամառային սեզոնին ուղիղ կապ ապահովելով Սև ծովի բուլղարական ափի և Երևանի միջև։