Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ մինչև Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն առկա չէ

11.08.2020, 22:06
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն նշել է, թե որ ուղղություններով թռիչքների թույտվություն չկա մինչև ՀՀ-ում Արտակարգ դրության ավարտը
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ մինչև Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն առկա չէ
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։ 

Կոմիտեի Facebook-յան էջում նշվում է, որ ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս:-0-