Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Յոթ երկրներից ավելի քան 70 ընկերություն Երևանում մասնակցում է ագրոտուրիզմի In Tour Expo ցուցահանդեսին

10.04.2015, 15:22
Յոթ երկրների ավելի քան 70 ընկերություն մասնակցում է ագրոտուրիզմին նվիրված In Tour Expo ցուցահանդեսին, որը ուրբաթ բացվել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց միջոցառման կազմակերպիչ «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր Արման Զաքարյանը։

Յոթ երկրներից ավելի քան 70 ընկերություն Երևանում մասնակցում է ագրոտուրիզմի In Tour Expo ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Յոթ երկրների ավելի քան 70 ընկերություն մասնակցում է ագրոտուրիզմին նվիրված In Tour Expo ցուցահանդեսին, որը ուրբաթ բացվել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց միջոցառման կազմակերպիչ «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր Արման Զաքարյանը։

«Այս միջոցառումը կազմակերպվում է երկրորդ տարին։ Նախորդ տարի ցուցահանդեսն անցկացվում է «Տուրիզմ, հանգիստ և ժամանց» նշանաբանի ներքո, այս տարի` «In Tour Expo»։ Պետք է նշեմ, որ նախորդ տարվա համեմատ ցուցահանդեսի աշխարհագրությունը նկատելիորեն ընդլայնվել է, մասնակից ընկերությունների թիվն ավելացել է գրեթե 30 տոկոսով, ինչը մեզ համար բավականին լավ արդյունք է» – ասաց նա։

Նրա խոսքերով` 2014 թ.–ին ցուցահանդեսին մասնակցել է մոտ 50 կազմակերպություն, որից միայն մեկն էր օտարերկրյա, իսկ այս տարի մասնակցում են ընկերություններ Հայաստանից, Բուլղարիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Իրանից, Իսպանիայից և Իսրայելից։

Ցուցահանդեսի նպատակն է ագրոտուրիզմի ոլորտում ստեղծել պրոֆեսիոնալ բանավիճային բաց հարթակ` փորձի փոխանակման և բոլոր շահագրգիռ կողմերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման համար` նպատակ ունենալով որոնել տուրիզմի զարգացման լավագույն լուծումներ և դրա հետագա զարգացման ուղղություններ որոշել։ Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` «Առողջարանային և հանգստյան գոտիներ», «Հյուրանոցներ» և «Տուրիզմ»։

Զաքարյանն ընդգծեց, որ կառավարության որոշմամբ` տուրիզմի ոլորտը Հայաստանի ամենաառաջնահերթ ոլորտներից մեկն է, ինչը հաշվի առնելով` այս ցուցահանդեսի նպատակն է ստեղծել գործարար հարթակ, որտեղ կարելի է քննարկել գոյություն ունեցող հարցերը, ոլորտի զարգացման ներուժը, խնդիրները։

«Կարծում եմ, որ առաջիկայում կառավարությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի երկրում ագրոտուրիզմի զարգացման համար, քանի որ այս ոլորտում Հայաստանը մեծ ներուժ ունի։ Նմանատիպ միջոցառումներն իրենց հերթին կնպաստեն այս ոլորտի զարգացմանը», – ավելացրեց նա։

In Tour Expo ցուցահանդեսին նաև ներկայացված են տարբեր երկրների դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների տաղավարները` նրանց հնարավորություն ընձեռելով ծանոթանալ այս ոլորտի վերջին նորություններին և ներկայացնել ազգային տուրիզմի առանձնահատկությունները։–0–