Рейтинг@Mail.ru
USD
370
EUR
436.12
RUB
4.934
GEL
137.79
2026 թ. մայիսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Այս պահին զբոսաշրջային «բում» ունենք, 2026թ․–ի ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճել է 39%–ով․ Փաշինյան

Այսօր, 13:44
Հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, 34 % աճ է ունեցել, հայտնել է վարչապետը
Այս պահին զբոսաշրջային «բում» ունենք, 2026թ․–ի ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճել է 39%–ով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճին, նշեc, որ այս պահին երկրում զբոսաշրջային «բում» է, և այդ «բումը» շարունակվելու և աճելու է, որովհետև դրա համար կան բոլոր նախադրյալները։

«2026 թվականի ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ, 39 % աճ է ունեցել։ Հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, 34 % աճ է ունեցել», - ասաց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։ 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին նշեց, որ զբոսաշրջիկներն ավելացել են ոչ միայն Ռուսաստանից, այլև Հնդկաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից և Վրաստանից։ 

Արձագանքելով նախարարի զեկույցին՝ վարչապետը ուրախությամբ ընդգծեց Վրաստանից եկող զբոսաշրջիկների թվի աճը և վստահություն հայտնեց, որ տարվա արդյունքներով Ռուսաստանից այցելությունների ցուցանիշը կգերազանցի 2023 թվականի ռեկորդային տվյալները։ 

«Սա շատ լավ լուր է, և հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, գործարարները, այդ թվում՝ մարզերում, շատ ուշադիր կլինեն այս վիճակագրության նկատմամբ։ Ի վերջո, այս ամենը դրամական հոսքեր են, և մեր գործարարները պետք է ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենց ճիշտ և արդար մասնաբաժինը ստանան», - հավելեց Փաշինյանը։