Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Վրացական իշխանությունները ժամանակավորապես հետաձգում են մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը

18.07.2018, 10:48
Վրացական իշխանությունների որոշմամբ, ժամանակավորապես հետաձգվում է մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը։
Վրացական իշխանությունները ժամանակավորապես հետաձգում են  մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. Վրացական իշխանությունների որոշմամբ, ժամանակավորապես հետաձգվում է մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը։

Այս մասին նշվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան Facebook–յան պաշտոնական էջում։

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։–0–