Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ-ում ճանապարհների վերանորոգման համար կհատկացվի 2.9 մլրդ դրամ

23.10.2025, 11:48
Հինգշաբթի  կայացած նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց ճանապարհների վերանորոգման համար 2.9 մլրդ դրամ հատկացնելու որոշումը
ՀՀ-ում ճանապարհների վերանորոգման համար կհատկացվի 2.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Հինգշաբթի օրվա նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց ճանապարհների վերանորոգման համար 2.9 մլրդ դրամ հատկացնելու որոշումը։

«Այս միջոցները նախատեսվում է օգտագործել 57 կմ ճանապարհների վերանորոգման համար։ Աշխատանքների մի մասն արդեն ավարտվել է, մինչդեռ մյուս հատվածներում գծանշումները ընթացքի մեջ են», - ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ 2025 թ.-ին վերանորոգվել և կառուցվել է 400 կմ ճանապարհ։ Նախատեսվում է այս թիվը տարեվերջին հասցնել 500 կմ-ի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ուշադրություն դարձնել ճանապարհաշինարարության ստանդարտներին, քանի որ դրանց հետ կապված խնդիրներ կան։