Հեպատիտ B–ն միգրացիոն գործընթացների հետ միասին կարող է Հայաստանում համաճարակի բնույթ ձեռք բերել. բժիշկ
26.07.2013,
16:43
Հեպատիտ B–ն միգրացիոն գործընթացների հետ միասին կարող է Հայաստանում համաճարակի բնույթ ձեռք բերել, կարծում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հեպատոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հեպատիտ B–ն միգրացիոն գործընթացների հետ միասին կարող է Հայաստանում համաճարակի բնույթ ձեռք բերել, կարծում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հեպատոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանը։
«Հաշվի առնելով միգրացիոն գործընթացները և հեպատիտ B–ի փոխանցման միջոցի փոփոխությունները, որն այժմ ավելի շատ փոխանցվում է սեռական ճանապարհով, Հայաստանում շուտով կարող է համաճարակի սպառնալիք առաջանալ»,– ամեն տարի հուլիսի 28–ին նշվող Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախաշեմին կազմակերպված լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղազինյանը։
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների`հեպատիտ B–ի քրոնիկական ձևով հիվանդ է 240 մլն մարդ, և տարեկան դրանից մահանում է մոտ 600 հազար մարդ։ Ըստ փորձագետների գնահատականի` այդ հիվանդությունը քաղցկեղի առաջացման երկրորդ սպառնալիքն է` ծխելուց հետո։
Ղազինյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում հաջողությամբ իրականացվում է բնակչության վակցինացում` ազգային առողջապահական ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 1996թ.–ից։ «Դրա շնորհիվ վերջին տասը տարիների ընթացքում 10–15 տարեկան երեխաների մոտ սուր վիրուսային հեպատիտի ոչ մի դեպք չի հայտնաբերվել»,– ասաց բժիշկը։
Նա հիշեցրեց նաև, որ տվյալ պահին հեպատիտ B–ն Հայաստանում վերահսկվող հիվանդություն է, սակայն բնակչությանը կոչ է արել հետևել իրենց առողջությանը և բուժզննում անցնել։
ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն` 2013թ.–ի մայիսի դրությամբ երկրում գրանցվել է հեպատիտ А հիվանդության 6 դեպք և 9 դեպք` հեպատիտ B։
Հեպատիտը լյարդի բորբոքում է, որը հիմնականում առաջանում է վարակիչ ինֆեկցիայից։ Գոյություն ունի հեպատիտի հինգ հիմնական վիրուս, որոնք կոչվում են A, B, C, D և E։ В և С տեսակներն ընդհանուր առմամբ ամենատարածված պատճառն են լյարդի ցիռոզի և քաղցկեղի։ –0–