Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում մասնավոր օդաչուների ուսուցման բացառիկ կենտրոն է բացվել

08.11.2017, 16:12
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) Ավիաուսումնական կենտրոնում բացվել է մասնավոր օդաչուների պատրաստման բացառիկ կենտրոնը, որը միակն է տարածաշրջանում, հայտարարեց ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը։
Հայաստանում մասնավոր օդաչուների ուսուցման բացառիկ կենտրոն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) Ավիաուսումնական կենտրոնում բացվել է մասնավոր օդաչուների պատրաստման բացառիկ կենտրոնը, որը միակն է տարածաշրջանում, հայտարարեց ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը։

«Բացառիկ կենտրոնը թույլ կտա Հայաստանին ոչ միայն հետ չմնալ փոքր ավիացիայի զարգացման համաշխարհային միտումներից, այլև դառնալ տարածաշրջանային առաջատար մասնավոր օդաչուների պատրաստման գործում», – ասաց Ավետիսյանը։

Նա նաև ընդգծեց, որ կենտրոնի նկատմամբ հետաքրքրություն են արդեն դրսևորում Վրաստանից և Ռուսաստանից, որտեղից արդեն ընդունվել է ուսուցման առաջին հայտը։

Մասնավոր օդաչուների ուսուցման կենտրոնը բացվել է Piper ամերիկյան ավիաշինարարական ընկերության հետ համագործակցությամբ` ԱՊՀ–ում ընկերության պաշտոնական ներկայացուցչի և SimAvia ընկերության տնօրեն Սիմոն Մնոյանի աջակցությամբ։ 

Piper ընկերության փոխնախագահ Դրյու Մակիվենն (Drew McEwen) իր հերթին նշեց, որ ընկերության համար ևս Հայաստանում նման կենտրոնի բացումը ձեռքբերում է։ 

«Մենք ուրախ ենք, որ այսուհետ ներկայացված կլինենք հայկական ավիաշուկայում և կկարողանանք արդյունավետ աշխատել մեր գործընկերների հետ հայկական ավիացիայի զարգացման ուղղությամբ։ Վստահ կարող եմ նշել, որ նման կենտրոնի բացումը մեծ քայլ է Հայաստանի փոքր ավիացիայի զարգացման գործում», – ասաց Մակիվենը։

Մասնավոր օդաչուների դասընթացները կարժենան 10 մլն դրամ։ Դասընթացները, որոնք ներառում են և′ տեսական, և′  գործնական պարապմունքներ, նախատեսված են մոտ երկու ամսվա համար։

Գործնական պարապմունքների համար Piper ընկերությունը տրամադրել է Piper PA-28-181 ինքնաթիռը, որով թռիչքներ կիրականացվեն Հայաստանի տարածքում։–0–