Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի մանկատներում շուրջ 1300 երեխա կա. փորձագետ

07.08.2013, 16:51
Հայաստանի մանկատներում այսօր շուրջ 1300 երեխա կա, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
Հայաստանի մանկատներում շուրջ 1300 երեխա կա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մանկատներում այսօր շուրջ 1300 երեխա կա, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով` 870 երեխա ապրում է ութ պետական, 373-ը` չորս բարեգործական մանկական տներում։

Նա տեղեկացրեց, որ ամեն տարի որդեգրվում է շուրջ 10 երեխա։

«Եթե հաշվենք Հայաստանի հատուկ հաստատություններում գտնվող բոլոր երեխաներին, ապա նրանց քանակը կհասնի 4 հազարի»,– ավելացրեց նա։

Այս համատեքստում սոցիոլոգը նշեց, որ մանկատների ինստիտուտը վաղուց է սպառվել։ Նա ընդգծեց փոխարինող  ընտանիքների ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը Հայաստանում, որոնք ժամանակավորապես իրենց հովանու տակ են առնում երեխաներին։

«UNICEF–ի հաշվարկով` մանկատան յուրաքանչյուրի երեխայի համար տարեկան ծախսը կազմում է շուրջ 3800 դոլար, այն դեպքում, երբ փոխարինող ընտանիքում այդ ծախսերը կրճատվում են հազար դոլարով»,– ընդգծեց նա։-0-