Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ կհամագործակցի եղանակի կանխատեսման ոլորտում

08.08.2024, 15:46
Համաձայնագրի հիմնական նպատակը ԵԱՏՄ միասնական շուկայի օդերևութաբանական ծառայությունների ոլորտին առնչվող տեղեկատվության փոխանակումն է
Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ կհամագործակցի եղանակի կանխատեսման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը այսօր հերթական նիստում հավանություն է տվել եղանակի կանխատեսման և օդերևութաբանական ծառայությունների ոլորտում ԵՏՀ անդամ երկրների լիազոր մարմինների հետ վարչական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։ 

Համաձայնագրի հիմնական նպատակը ԵԱՏՄ տնտեսական միության միասնական շուկայի եղանակի կանխատեսման և օդերևութաբանական ծառայությունների ոլորտին առնչվող համապատասխան տեղեկատվության փոխանակումն է և տեղեկատվության ազատ հասանելիության առկայությունը։ 

Դա թույլ կտա համաձայնագրի կողմերի միջև բարձրացնել տեղեկատվության փոխանակման հուսալիության մակարդակը (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Բելառուսի Հանրապետության բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն, Ղազախստանի Հանրապետության բնապահպանության և բնական պաշարների նախարարություն, Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն և Ռուսաստանի Դաշնության հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի դաշնային ծառայությունը) և կնպաստի տեղեկատվության փոխանակման կառույցի բարելավմանը: 

Համաձայնագրի կնքմամբ սահմանվում է նաև կողմերի և հիդրոօդերեւութաբանական ծառայությունների միջև տեղեկատվության տեղադրման, փոխանակման և տրամադրման, ինչպես նաև այդ ծառայությունների միջև վարչական համագործակցության ամրապնդման կարգը։