Ավելի քան 1.2 հազար հայ դիմորդ ռուսաց լեզվի ՄՊՔ է հանձնում
01.06.2013,
12:39
Հունիսի մեկին Հայաստանում մեկնարկել է ռուսաց լեզվի միասնական պետական քննությունը, որին, ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի, մասնակցում է 1209 դիմորդ ողջ հանրապետության տարածքում։
Այս տարի ռուսաց լեզվի ՄՊՔ հանձնող դիմորդների թիվը 30–ով պակաս է, քան 2012 թվականին։
Այս տարի ռուսաց լեզվի ՄՊՔ հանձնող դիմորդների թիվը 30–ով պակաս է, քան 2012 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի մեկին Հայաստանում մեկնարկել է ռուսաց լեզվի միասնական պետական քննությունը, որին, ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի, մասնակցում է 1209 դիմորդ ողջ հանրապետության տարածքում։
Այս տարի ռուսաց լեզվի ՄՊՔ հանձնող դիմորդների թիվը 30–ով պակաս է, քան 2012 թվականին։
Քննության ընթացքին հետևում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` այսօր քննություններն ավելի հեշտ են, քանի որ վարժությունների ձեռնարկները նախապես տարածվել էին, և դիմորդները պատշաճ կերպով պատրաստվելու հնարավորություն ունեին:
Խոսելով ռուսերենի իմացության մակարդակի մասին` նախարարը նշեց, որ հետաքրքրությունը լեզվի հանդեպ մեծանում է:
ԵՊՀ քննական կենտրոնի ղեկավար Լուիզա Մաթևոսյանն էլ նշեց, որ Հայաստանում մշտապես մեծ տեղ է հատկացվելու ռուսաց լեզվին, իսկ այդ լեզվին տիրապետողների թիվը միայն աճելու է:
Նա հայտնեց նաև, որ քննական դահլիճները զինված են համապատասխան տեխնիկայով, մասնավորապես` տեսախցիկներով ու մոնիտորներով:
Հայաստանի բուհերի դիմորդների քանակը 2013 թվականին 15000 է: Դպրոցների շրջանավարտների թիվն այս տարի 30 000 է կազմում:
Ավարտական և միասնական քննությունների անցկացման համար Երևանում և հանրապետության բոլոր մարզերում 36 քննական կենտրոն է բացվել:-0-