Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

«Սանիթեքի» մեքենաների պարկի մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին, ով հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից.թերթ

18.09.2018, 13:54
Քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ:
«Սանիթեքի» մեքենաների պարկի մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին, ով հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից.թերթ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերու­թյունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ:

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ: «Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիթեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասն իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությու­նից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից: Հենց դա է պատճառը, որ հիմա ըն­կերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար»,- գրում է թերթը:–0–