Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին

13.07.2018, 15:52
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա:
 Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:

Հուլիսի 15-ին նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:–0–